Արմեն Դուլյանի վերջին գրառումը


Արմեն Դուլյանի վերջին գրառումը
Հունվար 27 23:56 2025

Տեղեկացրել ենք, որ կյանքից հեռացել է հեռուստահաղորդավար Արմեն Ղուլյանը: Ներկայացնում ենք Արմեն Դուլյանի վերջին գրառումը.

«Հայաստանցի, հիշիր՝ ամեն անգամ Արարատի անունը տալով, դու հարված ես հասցնում Հայոց բանակին…

Հիշո՞ւմ եք՝ Չիպոլինոյի մասին մի հատ մուլտ կար, որի մեջ էն հղփացած Լիմոնը ասում էր՝ պետությունը հարկ է մտցնում տեղումների համար. հասարակ արձրեւի համար՝ 100 լիրա եւ այլն…

Հիմա, երբ Հայաստանի ղեկավարը զգուշացրել է, որ Արարատի պատճառով մենք զենք չենք ստանում, Արդարադատության նախարարությունում մշակվում են Քրեական օրենսգրքի փոփոխություններ, ըստ որոնք Արարատի կողմը նայելու համար սահմանվում է տուգանք 100 հազար դրամի չափով, Արարատի անունը հիշատակելու համար՝ երեք ամսվա հանրային աշխատանքներ եւ վերջապես Արտո Թունջբոյաջանի «Արարատ, մերի սիրուն Արարատ» երգը հնչեցնելու համար՝ ազատազրկում մինչեւ մեկ տարի ժամկետով՝ գույքի առգրավմամբ…»: