ՀՀ քաղաքացիների, սփյուռքի, քաղաքական և հանրային դաշտի միակ օրակարգը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ամբողջական հեռացումը. Թանդիլյան


ՀՀ քաղաքացիների, սփյուռքի, քաղաքական և հանրային դաշտի միակ օրակարգը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ամբողջական հեռացումը. Թանդիլյան
Հունվար 27 14:50 2025

Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարությունները հաջորդ իշխանությունները պետք է որակեն որպես պետական դավաճանություն՝ հեղինակին և այդ հայտարարությունները սատարողներին ամբողջական պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ հայ ժողովրդին միտումնավոր տառապանք պատճառելու և հայ ազգի պատմությունը խեղաթյուրելու և ուրանալու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, սփյուռքի, քաղաքական և հանրային դաշտի միակ օրակարգը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ամբողջական հեռացումը և այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որ նման հակապետական և ազգուրաց իշխանություն այլևս երբեէ Հայաստանում չձևավորվի։

Հազարամյակների բովով անցած հայ ժողովուրդը չի հասել մեր օրեր, որ այսպիսի անփառունակ վախճան ունենա իր ազգի վատագույնների ձեռամբ։

Սրան վերջ տրվելու է՝ այլևս երբեք չկրկնվելու հանձնառությամբ»,- գրել է Թանդիլյանը: