Բելառուսի ընտրություններում Լուկաշենկոն հաղթում է ձայների 86,82%-ով


Բելառուսի ընտրություններում Լուկաշենկոն հաղթում է ձայների 86,82%-ով
Հունվար 27 10:49 2025

Նախնական տվյալներով՝ Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթում է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 86,82%-ը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն։

2020 թվականի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,10 տոկոսը։

Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը հավաքել է ձայների 2,02%-ը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան՝ 1,86%, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը՝ 3,21%։

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավանդաբար հրապարակում է արդյունքները՝ հիմնվելով ամբողջ երկրում բոլոր ձայների նախնական հաշվարկի վրա։

Վերջնական տվյալները կհրապարակվեն փետրվարի 3-ին