Ռուսաստանը երբեք հետ չի տա Ղրիմը․ Լուկաշենկո


Ռուսաստանը երբեք հետ չի տա Ղրիմը․ Լուկաշենկո
Հունվար 26 19:50 2025

Ռուսաստանը ոչ մի դեպքում թույլ չի տա Ուկրաինային վերականգնել հսկողությունը Ղրիմի նկատմամբ: Ինչպես փոխանցում է Тасс-ը, այս մասին հայտարարել է  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

 

«Ռուսաստանը երբեք չի վերադարձնի Ղրիմը։ Չեմ պատկերացնում, թե ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի նրանք հեռանան այնտեղից, որտեղ հիմա են։ Ուստի, այս հարցն արդեն լուծված է»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Նա հավելել է, որ արևմտյան առաջնորդները նույնպես սկսել են նման պատասխան տալ այս հարցին։