Բոլոր ուղղություններով մեր նախաձեռնությունները միայն փորձում են ապահովել մեր ազգային շահերը. ՀՀ ԱԳ փոխնախարար


Բոլոր ուղղություններով մեր նախաձեռնությունները միայն փորձում են ապահովել մեր ազգային շահերը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Հունվար 24 14:00 2025

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասաց, թե բալանսավորված քաղաքականությունը մնում է Հայաստանի քաղաքականության հիմնական ուղղությունը։

«Բոլոր ուղղություններով մեր նախաձեռնություններն ու ակտիվությունը միայն փորձում են ապահովել մեր ազգային շահերն ու ավելի բարենպաստ պայմանների ստեղծումը»,- ասաց նա։