Տունս թալանել են, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, մեկ ժամացույց, ընդհանուր վնասի չափը կազմում է 7-8 մլն դրամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Երևույթն ինքնին մտահոգում է կլինի դա իմ տունը, թե յուրաքանչյուր քաղաքացու տուն: Չեմ կարող ասել՝ դա ինչի արդյունք է, բայց այնպես չէ, որ նախկինում գողություն չի եղել:
Ոստիկանություն դիմել եմ հունվարի 14-ին, որովհետև այդ ժամանակ եմ վերադարձել, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին, գնացել էի ԱՄՆ՝ երեխաներիս տեսնելու»,- ասաց Հակոբյանը: