Ալեն Սիմոնյանն ասաց՝ Արցախ, ապա ուղղեց իրեն՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»


Ալեն Սիմոնյանն ասաց՝ Արցախ, ապա ուղղեց իրեն՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
Հունվար 21 13:33 2025

«Ձեր իշխանության որոշմամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, ու այդ մարդիկ մնացին առանց հայրենիք»,- դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց լրագրողը: Ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց. «Մեր կայացրած որոշումով չէ, Արցախը.... Ղարաբաղը, Ղարաբաղը, Ղարաբաղը, Ղարաբաղը երբևիցե ՀՀ-ի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն ու ՀՀ-ն իր հարևանի նկատմամբ որևիցե տարածքային պահանջ չունի»: Լրագրողի հարցին՝ հատո՞ւկ եք շեշտում՝ «Ղարաբաղ»-ը, պատասխանեց՝ «այո». «Կարծում եմ՝ ճիշտը «Ղարաբաղ» ձևակերպումն է»: Հիշեցմանը՝ գնացել էիք Աղդամ ու լուսանկարվել, պատասխանեց. «Բոլորս էլ սխալվում ենք»: