Երևան–Կապան չվերթն այսօր չեղարկվել է։ Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Քաղաքացիական ավիացիայից պարզաբանեցին, որ պատճառը եղանակային պայմաններն են եղել։ «Առավոտյան բավականին մառախլապատ էր, չվերթը տեղափոխվել է չորեքշաբթի՝ հունվարի 22–ին»,– նշեցին կոմիտեից։
Նշենք, որ Երևան–Կապան–Երևան չվերթն իրականացվում է տեսողական թռիչքների կանոններով, ինչը պահանջում է բարենպաստ եղանակ, հակառակ դեպքում թռիչքը չեղարկվում է:
Հավելենք, որ կանոնավոր չվերթերն իրականացվում են շաբաթական 3 անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։