Ակնհայտ է, որ իշխանությունը շարունակում է իր հայրենահանձնման քաղաքականությունը:
Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Երբ այստեղ ներկայացվում է ԼՂՀ-ի, որպես հայ ժողովրդի երկրորդ պետականաստեղծ գործունեության արդյունք, այս մարդիկ դա ուրանում են: Այդ ուրացմանը զուգընթաց նաև ներկայացնում են, թե իբր մի հերոսական գործունեություն է իրականացվել:
Իմ հարցը՝ Ալեն Սիմոնյանին, շատ պարզ էր, պետական ինստիտուտների վրա կպցվող ցանկացած դրոշ, զինանշան, ՀՀ տարածքի մակետ պետք է համապատասխանի պահանջների ու պատահական չէ, որ ես հարցնում եմ, թե ինչի հիման վրա է պատրաստվել այս մակետը: Այս նստաշրջանը սկսում ենք հերթական ուրացման գործընթացով»,- ասաց Արծվիկ Մինասյանը: