Այսօր մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցված Նարեկ Զեյնալյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի, մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ջուլիետա Ազարյանին։
Նոր պատգամավորը, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, երդում տվեց։