Թուրքիայի ՆԳՆ-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին


Թուրքիայի ՆԳՆ-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
Հունվար 19 21:36 2025

Թուրքիայում երկար տարիներ հետախուզման մեջ գտնվող հանցավոր խմբավորման պարագլուխներին Թուրքիային արտահանձնելու հետ կապված Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին։

Թուրքիայի ՆԳՆ նախարարությունը հայտարարություն է տարածել X սոցիալակական ցանցում, որտեղ հայտնել է, որ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում Հայաստանում ձերբակալվել եւ Թուրքիային են  արտահանձնվել  6 տարի եւ 15 տարի հետախուզման մեջ գտնվող Իբրահիմ Քայմաքը եւ Էրջան Յըլմազը։

Հայտարարության մեջ Օրդուի ոստիկանության նահանգային վարչության հետ  համագործակցության համար  շնորհակալություն են հայտնել  Հայաստանի Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին։

p