Խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստ է մենամարտել ցանկացած մրցակցի հետ՝ ապացուցելու իր հավակնությունների հիմնավորվածությունը UFC թեթև քաշային կարգում տիտղոսի համար։
Ավելի վաղ Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր UFC 311 մրցաշարի շրջանակում թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից։ Արմանին փոխարինեց բրազիլացի Ռենատո Մոյկանոն, ով զիջեց մրցակցին հենց առաջին ռաունդում։ Մրցաշարից հետո UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարեց, որ Ծառուկյանը մոտ ապագայում տիտղոսային մենամարտ չի ստանա։
«Համաձայն եմ Դանա Ուայթի հետ։ Մեջքս բուժելուց հետո պատրաստ կլինեմ ապացուցելու, որ ես իսկական առաջին համարի հավակնորդ եմ՝ մենամարտելով ցանկացածի հետ, ում նրանք կկանգնեցնեն իմ առջև»,- գրել է Ծառուկյանը X սոցիալական ցանցում։