Զարեհ Սինանյանը զվարճանում է տղամարդու հետ ակումբներից մեկում․ hraparak.am


Զարեհ Սինանյանը զվարճանում է տղամարդու հետ ակումբներից մեկում․ hraparak.am
Հունվար 18 21:58 2025

 

Hraparak.am-ը գրում է

Հայաստանը ծնկի բերելու, զինաթափելու Ալիեւի հնչեցրած նոր սպառանալիքների ֆոնին իշխանական վերնախավը փաբերում, գիշերային ակումբներում եւ ռեստորաններում խրախճանքների ու զվարճանքների մեջ է։ Թվում է, թե Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը պետք է այս օրերին բացառապես զբաղված լիներ սփյուռքը համախմբելով և ոտքի կանգնեցնելով, որպեսզի մեր հայրենակիցները իրենց ապրած երկրների իշխանությունների ուշադրությունը հրավիրեին Ալիևի անթաքույց սպառնալիքների և Բաքվում հայ գործիչների խոշտանգումների վրա, դեռ ամանորյա տոնական տրամադրության մեջ է:

Նա հունվարի 17-ի գիշերը՝  հայ ռազմաքաղաքական ղեկավարության ստորացուցիչ դատավարության մեկնարկի օրը մի տղամարդու հետ զվարճանում է երեւանյան ակումբներից մեկում։  Մինչդեռ այս պաշտոնյան գերիների ազատության գործում ահռելի անելիք ունի, եւ գիշեր-ցերեկ աշխատելու փոխարեն փաստորեն ակումբներում կյանքն է վայելում։ Գոնե այդ ողբերգական օրը որևէ իշխանավոր հանդես չեկավ դատապարտման խոսքով: Ինչպես Հայաստանի ղեկավարը` ձվածեղ-շոուների սիրահար Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում իր պաշտոնի կարեւորությունն ու լրջությունը, այնպես էլ նրա ենթականերին է թվում, թե իրենք միայն բյուջեից բարձր աշխատավարձեր ստանալու համար են: Սինանյանն էլ նրանցից մեկն է: