«Ես տեսա Բաքվում հարյուրավոր շակալների մեջ կանգնած առյուծների»․ Նաիրի Հոխիկյան


«Ես տեսա Բաքվում հարյուրավոր շակալների մեջ կանգնած առյուծների»․ Նաիրի Հոխիկյան
Հունվար 18 01:41 2025

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իհարկե, ծանր զգացողություն է տեսնել, թե ինչպես են թշնամի ահաբեկչական երկրում դատում ազգային ինքնության համար պայքարող հայերին։
Բայց լացի ու անկարողության զգացումների կողքին նայեք, թե ինչպիսի արժանապատվությամբ են թշնամու սրտում կանգնած մեր հայրենակիցները։ Դուք նրանց հայացքներում խեղճություն կամ վախ տեսնո՞ւմ եք։ Նշույլ անգամ չկա։
Փոխարենը թշնամու շակալներն են հավաքված մերոնց շուրջը, որոնց սրտում այն բորենու վախն է, որը շրջապատում է առյուծին՝ լավ իմանալով, որ դիմացինը թեպետ ընկած, բայց առյուծ է։
Նայեք Դավիթ Բաբայանի աչքերին, նայեք Լևոն Մնացականյանին, Դավիթ Իշխանյանին, Արկադի Ղուկասյանին, Դավիթ Մանուկյանին, Ռուբեն Վարդանյանին, նայեք նույնիսկ Արայիկ Հարությունյանին։
Դուք նրանց աչքերում խեղճություն տեսնո՞ւմ եք։
Ես տեսա Բաքվում հարյուրավոր շակալների մեջ կանգնած առյուծների, որոնցից ամեն մեկը ավելի բարոյական ու արժանապիվ կերպով է ներկայացնում Հայաստանը, քան մեր երկրի ամբողջ կառավարությունը։
Հունվարի 17-ին Բաքվում մեկնարկած այդ դատը անձամբ ինձ մոտ հայերի համարձակության ու խիզախության պատկեր է։
Նրանք կամովին հանձնվեցին թշնամուն, որպեսզի Արցախի հայերը անվտանգ լինեն։ Ու հիմա նրանք տանջանքների մեջ պահում են մեր պետության ու ժողովրդի արժանապատվությունը։
Այ, կտեսնեք, երբ Իլհամը դատաստանի առաջ կանգնի Երևանում, այլ պատկեր է լինելու»։

 
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան