Ռուսաստանի Երևան ժամանող, Մինվոդիի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռը Երևան կժամանի տեղական ժամանակով 23.25-ին՝ նախատեսված 16:30-ի փոխարեն:
Հիշեցնենք՝ Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը նախնական վթարային վայրԷջք էր կատարել Մինվոդի օդանավակայանում ՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։
Ինքնաթիռում եղել է 86 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, ոչ ոք չի տուժել: Մանրամասները պարզվում են: