Չեմ պատրաստվում իմ քվեներով աջակցել ոչ միայն ՔՊ-ին, այլև ոչ նախկին, ոչ ներկա ոչ մի կուսակցության․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)


Չեմ պատրաստվում իմ քվեներով աջակցել ոչ միայն ՔՊ-ին, այլև ոչ նախկին, ոչ ներկա ոչ մի կուսակցության․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
Հունվար 16 13:54 2025
 
 

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանել է «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին․

 
 

«Ի պատասխան պարոն Դոգի հայտարարությանը, թե`

Պարոն Վարդան Ղուկասյանը «պետք է երդվի, որ Գյումրու գալիք ՏԻՄ ընտրություններում իր հավաքած ձայները չի փոխանցելու ՔՊ-ին»:

 
 

Ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ այլ երդումով. այլ ձեր այո-ն թող լինի՝ այո, և ոչ-ը՝ ոչ, որ կեղծավորության պատճառով չընկնեք:
Հակոբոս 5: 12-14

Եւս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ Վարդան Ղուկասյանը չի պատրաստվում իր քվեներով աջակցել ոչ միայն ՔՊ-ին, այլև ոչ նախկին, ոչ ներկա ոչ մի կուսակցության: Նրան ընտրողները պետք է աներկբա իմանան, որ իրենց քվեները չեն վաճառվելու որևէ կեղտոտ քաղակական խաղերի կամ պայմանավորվածությունների արդյունքում»: