Իրանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ կարևոր են, մեզ համար շատ կարևոր է Հարավային Կովկասը. այս մասին ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին՝ անդրադառնալով Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ Բաքու և Երևան կատարած այցերին:
«Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորություններն ու կարողությունները այս տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար», -ասել է նա, նշելով, որ այցերը նախապես ծրագրված են եղել։
«Մենք կարծում ենք, որ անվտանգությունն այս տարածաշրջանում պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ երկրների միջամտության», - հավելել է նա։