Լոս Անջելեսի հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է The Washington Post-ը (WP)՝ վկայակոչելով դատաբժշկական փորձագետներին։ Ավելի վաղ հաղորդվել էր 11 մահվան մասին։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Սանտա-Անայի քամիները, որոնք դժվարացնում են հրդեհների մարումը և նպաստում հրդեհների տարածմանը, կշարունակեն մինչև չորեքշաբթի՝ հունվարի 15-ը, սակայն ավելի քիչ ուժգնությամբ, քան վերջին օրերին։
Հազարավոր կառույցներ ավերվել են, և մոտավորապես 180,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը: