Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու գնացք է բախվել։ Հաղորդվում է առնվազն 30 տուժածի մասին, նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, գրում է The Sun-ը:
Նախնական տվյալներով՝ գնացքներից մեկը պատահաբար դուրս է եկել մյուս ճանապարհը և բախվել երկրորդ գնացքին։ Վթարի պատճառ կարող էր լինել սլաքների փոխմիացման սխալը։
Ուղևորներին տարհանում են գնացքներից, թունելը պատված է ծխով։ Կատարվում է վթարի հետաքննություն: Ոստիկանությունը հաստատել է, որ Կենտրոնական կայարանով շարժակազմերի երթևեկությունը դադարեցվել է բոլոր ուղղություններով: Քաղաքի հրշեջ-փրկարարական ծառայությունը հայտնել է, որ արտակարգ պատահարի հետեւանքների վերացման համար բազմաթիվ ռեսուրսներ են ներգրավվել: