Վաղարշապատի համայնքային ոստիկանները հունվարի 5-ին տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի 57-ամյա մի բնակիչ ապօրինի պահում է թմրանյութ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդու տանը կատարված զննության ժամանակ նա իրավապահներին ներկայացրել է ափիոնի նմանվող զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի։
Կատարվում է նախաքննություն։