Մանկապարտեզների համար նախատեսված շուրջ 4 տոննա անnրակ հավի միս է ոչնչացվել


Մանկապարտեզների համար նախատեսված շուրջ 4 տոննա անnրակ հավի միս է ոչնչացվել
Հունվար 9 15:16 2025

Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Ամիսներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները խորությամբ ուսումնասիրվել են, որից հետո շուրջ 4 տոննա հավի միս է ոչնչացվել:

3817,4 կգ թռչնամիսն ամբողջությամբ տեղափոխվել է աղբավայր, որտեղ ծանր տեխնիկայի միջոցով ամբողջականությունը խախտելուց հետո թաղվել է և ծածկվել հողաշերտով»,- ասված է հաղորդագրության  մեջ: