Լոս Անջելեսում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Տարհանվել է մոտ 30 հազար բնակիչ, վտանգի տակ է 10 հազար տուն, հայտնում է anhor–ը։
Նահանգապետ Գևին Նյուսոմը հայտնել է շինությունների ոչնչացման մասին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կանոնավոր կերպով զեկույցներ է ստանում Կալիֆորնիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ուր հրդեհները արդեն իսկ ծածկել են ավելի քան 1,180 հեկտար տարածք։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ պատրաստ է տրամադրել «անհրաժեշտ ցանկացած դաշնային օգնություն»։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ անտառային հրդեհներից երկու մարդ է մահացել։