Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա


Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա
Հունվար 8 23:37 2025

Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա:

Ուսումնասիրվել է ամիներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները՝ ապահովելով սննդի մատակարարման առավել խիստ ստուգումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Արդյունքում շուրջ 4 տոննա թռչնամիս ոչնչացվել է, քանի որ այն չէր համապատասխանում որակի և անվտանգության նորմերին։ Թռչնամիսը տեղափոխվել է աղբավայր, որտեղ հատուկ տեխնիկայի միջոցով վնասազերծվել է և ծածկվել հողաշերտով:

Այս քայլերը միտված են մեր երեխաների առողջության ու անվտանգության պահպանմանը: Հետևողական ստուգումները լինելու են»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։