Բա որ Արցախը մտնելու էր Ադրբեջանի կազմ, ինչո՞ւ էիք գոռում՝ Արցախը ՀՀ է և վերջ․ հարցեր՝ Արարատ Միրզոյանին


Բա որ Արցախը մտնելու էր Ադրբեջանի կազմ, ինչո՞ւ էիք գոռում՝ Արցախը ՀՀ է և վերջ․ հարցեր՝ Արարատ Միրզոյանին
Հունվար 8 18:38 2025

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Հարցեր՝ Արարատ Միրզոյանին…

Բա որ Արցախը մտնելու էր Ադրբեջանի կազմ, ինչո՞ւ էիք գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ինչու՞ էիք ասում՝ Ակնան մեր հայրենիքն է։
Ինչու՞ էիք ասում՝ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։
Ինչու՞ էիք ասում՝ ինչ պետք է, դա էլ բանակցում ենք։
Ինչու՞ էիք ասում՝ բանակցում ենք սեփական կետից։
Ինչու՞ էիք ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։
Ինչու՞ էիք ասում՝ առանց Արցախ չկա Հայաստան։
Ինչու՞ էիք Շուշիում ինագուրացիա անում։
Ինչու՞ էիք գոռում՝ հաղթելու ենք։
Ինչու՞ էիք ասում՝ սա նոր Սարդարապատ է։
Ինչու՞ 5 հազար հայորդու տարաք սպանդի։
Ինչու՞…
Որովհետեւ պետք է պատերազմով հանձնեիք Արցախն ու կոտրեիք հայի ողնաշարը։
Ու ասեմ՝ ինչու՞… քանի որ դուք փաստացի Հայաստանի ադրբեջանացման մունետիկներն եք»։