Միջանցք չպետք է տրվի այն պայմաններով, ինչ պայմաններով ուզում է Ալիևը. եթե այլընտրանքը պшտերшզմն է, ես դրա կողմնակիցն եմ. Հակոբ Ասլանյան


Միջանցք չպետք է տրվի այն պայմաններով, ինչ պայմաններով ուզում է Ալիևը. եթե այլընտրանքը պшտերшզմն է, ես դրա կողմնակիցն եմ. Հակոբ Ասլանյան
Հունվար 8 18:08 2025

Միջանցք չպետք է տրվի այն պայմաններով, ինչ պայմաններով ուզում է Ալիևը. եթե այլընտրանքը պատերազմն է, ես դրա կողմնակիցն եմ: Այս մասին 24 news-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

«Միջանցք չպետք է տրվի այն պայմաններով, ինչ պայմաններով ուզում է Ալիևը: Այո, կոմունիկացիաների բացումը շատ կարևոր է, բայց միայն քանի-որ դա Հայաստանի սուվերեն տարածքն է, ուրեմն Հայաստանի իշխանությունները պետք է վերահսկեն այդ տեղով ամեն մի անցուդարձ: Սա է միակ պայմանը միջանցքի բացման:

Հաղորդավարի այն դիտարկմանը, որ եթե այլընտրանքը պատերազմն է, պետք է պատերազմի գնալ և ոչ թե գնալ խաղաղության պայմանագրի կնքելուն, Ասլանյանը պատասխանել է, որ ինքը դրա կողմնակիցն է:

Միանշանակ, ես դրա կողմնակիցներից եմ: Եթե պետք է, փառք Աստծո, այսօր մենք բավականին կազմակերպված ենք,  և ես նույնիսկ այս տարիքում  պատրաստ եմ»,- ասել է Ասլանյանը: