Ցավոք, թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ։
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա ասաց, թե այդ եզրակացությանն է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ զրույցի արդյունքում։
«Իմ համոզմամբ՝ հակառակ կողմից սկսելը, այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելը, գուցե, շատ ավելի հեշտացներ և դրական ազդեցություն թողներ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա»,-ասաց Միրզոյանը։