Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից


Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից
Հունվար 8 13:50 2025

Արթուր Մելիքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: 

Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մելիքյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի դեկտեմբերի 19-ին։