Հայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին


Հայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Հունվար 8 10:50 2025

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին: 

Այս  մասին գրառումը հրապարակվել է ԱԳՆ X-ի միկրոբլոգում: 

«Խորը ցավով տեղեկացանք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը հանգեցրել է զոհերի և ավերածությունների: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,-հայտնել են ԱԳՆ-ից: