«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի ձերբակալությանը․
«Տարին մեկնարկեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալությամբ։
«Տարին մեկնարկեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալությամբ։
Իշխանությունները քաղաքական հալածանքներ են սկսել մի մարդու նկատմամբ, որը դեռևս 90-ականներից իր անուրանալի ներդրումն է ունեցել Արցախի ազատագրման մեջ։
Մի օր կխոսվի նաև, թե ինչպիսի դերակատարում է ունեցել գեներալը 44-օրյա պատերազմում։
Տիրան Խաչատրյանը չի վերցրել Ազգային հերոսի շքանշանն ու վկայականը։ Իսկ գեներալի ուսադիրներին արժանացել է բացառապես հերոսական մարտական ուղի ունենալու շնորհիվ, և, ի դեպ, մինչ սրանց իշխանության գալը։
Տիրան Խաչատրյանը որևէ կերպով չի փորձել ազդել 4 տարի քննվող այս գործի վրա, չի կատարել որևէ խոչընդոտող գործողություն։
Զորակցությունս գեներալին»,- նշել է նա։