«Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»․ Ալիև


«Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»․ Ալիև
Հունվար 7 23:11 2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքի» թեման է բարձրացրել ու պնդել, թե այն պետք է բացվի։

Ալիևը փորձել է հավաստիացնել, իբրև Ադրբեջանը Հայաստանի համար սպառնալիք «չի հանդիսանում»։

«Մենք նրանց համար վտանգի աղբյուր չենք, մենք խաղաղություն ենք ուզում և համագործակցություն՝ Հարավային Կովկասում, և թող հայերը չխանգարեն մեզ։ Նրանք չպետք է որպես աշխարհագրական խոչընդոտ ու պատնեշ հանդիսանան Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան՝ լավ»,- հոխորտացել է Ադրբեջանի նախագահը։