Շիրակի մարզպետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի


Շիրակի մարզպետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի
Հունվար 7 11:00 2025
Կարևորելով արհեստավարժությունն ու մասնագիտական հմտությունները՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը հրավիրում է մասնագիտությամբ իրավաբանների և ֆինանսիստների ուշադրությունը՝ մարզպետի խորհրդականների թափուր տեղերը զբաղեցնելու նպատակով։
☑Մարզպետի խորհրդականները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու են քաղաքացիական աշխատանք և կատարելու են մարզպետի կողմից իրավական և ֆինանսական բնագավառներում իրենց վերապահված պարտականությունները:
📌Պահանջներ
• բարձրագույն կրթություն իրավաբանական/ ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
• մասնագիտական աշխատանքային փորձ
• ⁠Հանրային ֆինանսների կառավարման ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն
• ⁠Ֆինանսական վերլուծության և հաշվետվությունների պատրաստման հմտություններ
• ⁠Տիրապետել ՀՀ Պետական Գնումների մասին օրենսդրությանը և ընթացակարգերին
• ⁠Օրենսդրական և այլ իրավական նորմերի խորացված իմացություն
• հաղորդակցվելու և գրագետ շփվելու ունակություն
• արագ կողմնորոշվելու և ճկուն լուծումներ գտնելու, վերլուծություն կատարելու հմտություն
• պարտաճանաչ, կարգապահ
Ցանկացողները պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով
📌Անհրաժեշտ է ներկայացնել՝
📜 ինքնակենսագրություն (CV),
📑 Դիպլոմի պատճեն
📧📥Նշված փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին 2025թ. հունվարի 7-ից հունվարի 17-ը ընկած ժամանակահատվածում։
📍Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։