Ավելի քան 2300 չվերթ չեղարկվել կամ հետաձգվել է ԱՄՆ-ում երկուշաբթի օրը երկրում սաստիկ ձմեռային փոթորկի պատճառով, հայտնում է FlightAware.com-ը։
«Այսօր ԱՄՆ-ում չեղարկված թռիչքների ընդհանուր թիվը՝ 1446»,- ասվում է պորտալի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հետաձգվել է ավելի քան 870 չվերթ։ Ամենամեծ թվով չեղարկումներ են գրանցվել մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ չեղարկվել է ավելի քան 780 չվերթ։
Փոթորիկը առաջացրել է նաև էլեկտրաէներգիայի զգալի անջատումներ՝ առանց հոսանքի թողնելով ավելի քան 300 հազար բաժանորդ: Նրանց կեսն ապրում է Կենտուկիում և Վիրջինիայում, սակայն խնդիրներ են գրանցվել նաև Ինդիանա, Արևմտյան Վիրջինիա և Իլինոյս նահանգներում: