Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Արուճ համայնք կնոջ՝ Աննա Հակոբյանի կատարած այցից։
Արագածոտնի մարզի Արուճ համայնքում նա մասնակցելու է Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնին: Այստեղ տարբեր համայնքներ առանձին-առանձին սեղաններ էին բացել, հյուրասիրություն կազմակերպել:
«Մյուս տարի էստեղ ոչ թե հյուրասիրություն եք անում, այլ տոնավաճառ եք կազմակերպում, առեւտուր անում, ինչ ապրանք ունեք վաճառելու՝ էստեղ վաճառում եք, որ գումար աշխատեք»,-ասել է Փաշինյանը՝ այս անգամ հրաժարվելով փորձել ուտեստները։
«Չենք ուտում, ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան: Ճիշտն ասած, չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ: Նախորդ անգամ, որ եկանք, մի բաժակ խմեցի, չէ՞։ Հիմա ընդհանրապես չեմ խմում»: