Ցեղասպանության թոնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.
«Յամաաաան
Գողացված գրքերն են հաստատ գտել, ամաչելով ու կարմրելով միանգամից չեն ուզում ազգիս ուրախացնել: Դե հա, հո երկու տոն միանգամից չեն անի, կարող է չդիմանանք:
Հապա, քեզ տեսնենք, Արայիկ Հարությունյան, մի Ամանօրյա գրառումով որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ, երջանկացրու մեզ ու ասա, թե որտեղի՞ց եք հայտնաբերել գողոնը:
Սպասում ենք ու խոստանում եմ կարմիր սրտիկ դնել գրառմանդ տակ....»։