Ղազախստանում, Ղրղզստանում և Հնդկաստանում հաստատվել են մետապնևմովիրուսով վարակման դեպքեր


Ղազախստանում, Ղրղզստանում և Հնդկաստանում հաստատվել են մետապնևմովիրուսով վարակման դեպքեր
Հունվար 6 13:46 2025

Ղազախստանում, Ղրղզստանում և Հնդկաստանում հաստատվել են մետապնևմովիրուսով վարակման դեպքեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազախստանում հայտնաբերվել է վիրուսի 30, Ղրղզստանում և Հնդկաստանում՝ 2-ական դեպք։

Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ համաճարակային սեզոնի ընթացքում ուսումնասիրվել է 8,360 նմուշ, որոնցից որոշները հաստատել են մետապնևմովիրուսի առկայությունը։ Նախարարությունը հայտնել է, որ վիրուսի ակտիվությունը համընկնում է գրիպի և ՍՇՎ-ի սեզոնային աճի հետ։ Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում բնակչությանը կոչ է արվում խուսափել մարդաշատ վայրերից և սահմանափակել շփումները։

Ղրղզստանի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրում գերակշռում են ՍՇՎ-ի դեպքերը, որոնց թվում գրանցվել է նաև մետապնևմովիրուսի 2 դեպք։ Հնդկաստանում, ըստ բժշկական հետազոտությունների խորհրդի, Կարնատակա նահանգում հայտնաբերվել է 2 դեպք։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։