Նշվել են արտասովոր ախտանշաններ ձեռքերին, որոնք ահազանգում են քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի մասին


Նշվել են արտասովոր ախտանշաններ ձեռքերին, որոնք ահազանգում են քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի մասին
Հունվար 5 00:42 2025

Բժշկական մասնագետների կարծիքով՝ երկու պակաս հայտնի ախտանշաններ՝ կապված ձեր ձեռքերի հետ, կարող են լինել քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի նշանները Մեծ Բրիտանիայում, գրել է Surrey Live-ը, փոխանցում է  news.am-ը։

 
 
 

Այդ բնորոշ ախտանշաները կարող են լինել թոքերի քաղցկեղի վաղ նախազգուշացում, որը ճանաչվել է քաղցկեղից մահացության հիմնական պատճառը երկրում։ Cancer Research UK-ի տվյալներով՝ ամեն տարի նրան բաժին է ընկնում մոտ 34 800 մահ, ինչը կազմում է քաղցկեղի հետ կապված բոլոր մահացու դեպքերի 21 տոկոսը։

 

 

 
 
 

Թոքերի քաղցկեղից մահացության բարձր մակարդակը հաճախ բացատրվում է դրա ուշ հայտնաբերմամբ։ Հիվանդությունը հազվադեպ է ինչ-որ նշաններով դրսեւորվում սկզբնական փուլերում, ուստի հաճախ մնում է չախտորոշված այնքան ժամանակ, մինչեւ որ սկսում է խորանալ։

 

Թոքերի քաղցկեղ ունեցող որոշ մարդիկ կարող են ունենալ մատների եւ եղունգների այտուցներ, ինչպես նաեւ հոդերի ցավ ու փքվածություն։ Այդ վիճակը հայտնի է որպես հիպերտրոֆիկ թոքային օսթեոարթրոպատիա (ՀՏՕԱ)։ ՀՏՕԱ-ի բնորոշ ախտանշաններից մեկը ծռմռված մատներն են, բայց դա նաեւ կարող է հանգեցնել մատների եւ դաստակների ուռչելուն։