Տիրան Խաչատրյանին միջին ծանրության արարք է մեղսագրվում, ինչը կալանք չի ենթադրում. փաստաբան


Տիրան Խաչատրյանին միջին ծանրության արարք է մեղսագրվում, ինչը կալանք չի ենթադրում. փաստաբան
Հունվար 4 22:56 2025

Գեներալ- լեյտենանտ Տիրան Խաչատրյանին կալանքի այս միջնորդությունը ընդհանրապես չպետք է ներկայացվեր, որովհետեւ մենք գործ ունենք անզգուշությամբ կատարված ենթադրյալ հանցանքի հետ,  որը միջին ծանրության հանցագործություն է, որի դեպքում կալանքի միօջնորդություն պետք է ներկայացվի միայն այն դեպքում, երբ որ հստակ հիմանվորում կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Անդրիկյանը:

 
 

«Նախաքննական մարմինը գնահատականներ է տվել Տիրան խաչատրյանի գործունեությանը, որը իրականությանը չի համապատասխանում: Մեղադրանքը առաջադրվել է Քր․ օրենսգրքի գործող 550 հոդվածի 3-րդ մասի հիմքով, այն է՝ պաշտոնական անփութությունը, 3-րդ մասն էլ ծանրացնող հանգամանք որպես ռազմական դրության ժամանակ կատարված այսպես կոչված հանցանք:  Պարոն Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, ավելի ասեմ, կալանքի այս միջնորդությունը ընդհանրապես չպետք է ներկայացվեր, որովհետեւ մենք գործ ունենք անզգուշությամբ կատարված ենթադրյալ հանցանքի հետ,  որը միջին ծանրության հանցագործություն է, որի դեպքում կալանքի միօջնորդություն պետք է ներկայացվի միայն այն դեպքում, երբ որ հստակ հիմանվորում կա, որը կալանքի հիմք է ենթադրում: Այս դեպքում որեւէ հիմք չկա, որեւէ արարք, որ պարոն Խաչատրյանը կարող է խոչընդոտել քննությանը, չունենք»,-ասել է նա:

 
 

Փաստաբանը նշել է, որ գործով Տիրան Խաչատրյանը վկայի կարգավիճակ է ունեցել, ցուցմունքներ է տվել:

Անդրիկյանի խոսքով՝ 5 հատորանոց գործը 1200 էջով իր տրամադրության տակ է հայտնվել այսօր 16:00-ին, ինչը ենթադրում է, որ իրենք չեն հասցրել ծանոթանալ գործի նյութերին, իրենք պատրաստվում են միջնորդություն ներկայացնել գործի նյութերին ծանոթանալու համար: 

 
 

Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան ձերբակալվել է ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։ 

Գեներալի պաշտպանական թիմն էլ հայտարարել է, որ  Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը՝ ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն, որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: