Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ


Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ
Հունվար 4 22:49 2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Փաշինյանի «սլիվը»

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացում Ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանն այսօր ձերբակալվել է այդ նույն պատերազմին առնչվող գործով:

Այ, այսպես են արժեզրկում հերոսի ինստիտուտը. պարգևներ, կոչումներ «շաղ տալով», հետո պարտության պատասխանատվությունը ամեն կերպ բանակի վզին փաթաթելու մոլագարությամբ:

Երբ առավոտյան Նիկոլ Փաշինյանը պրովինցիալ դասախոսություն էր կարդում հերոսության թեմայով, պարզ էր, որ օրն էդ նշանաբանով է անցնելու:

Էլի պնդում եմ՝ Հայաստանում որևէ քննչական, դատավարական գործողություն, առանց Փաշինյանի հրահանգի, տեղի չի ունենում»: