Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան


Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան
Հունվար 4 22:34 2025
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի ձերբակալությանը․

«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ։ Իշխող ուժի պարագլխի քաղաքական շահն ակնհայտ է՝ իր գլուխն ազատել 44-օրյա ողբերգական պատերազմի համար պատասխանատվությունից։
 
Ինչ վերաբերում է «տարբերակված մոտեցման» չափանիշին, ապա այն նույնպես ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան»։