Չեխական Novinky.cz լրատվական պորտալը Հայաստանը ներառել է այն երկրների հնգյակում, որոնք կհետաքրքրեն Արևելք ճամփորդողներին: Նշվում է, որ արևելյան երկրները «ապականված» չեն զբոսաշրջիկների բազմությունից, և այնտեղ գներն ավելի ցածր են, քան Կենտրոնական Եվրոպայում։
Հրատարակությունը նշում է, որ Հայաստանը՝ հոյակապ երկիր Կովկասի նախալեռներում և քրիստոնեության օրրան, առանձնանում է այս երկու առավելություններով։
Տեսարժան վայրերից են Խոր Վիրապի վանքը, որի տեսարանն է բիբլիական Արարատ լեռը, Սևանա լիճը և Սևանավանքը, ժայռափոր Գեղարդի վանքը:
«Հայաստանը նաև հարմար վայր է գինու սիրահարների համար։ Բանն այն է, որ սա աշխարհի ամենահին գինեգործական շրջաններից մեկն է. հնագետները այստեղ հայտնաբերել են ամենահին խաղողի այգին, որը կոչվում է Արենի-1, որը թվագրվում է մ.թ.ա. 4100-4000 թվականներին: Մի խոսքով, Հայաստանն առաջարկում է համապարփակ և իսկական փորձառություն նրանց համար, ովքեր ավելորդ շքեղության կարիք չունեն»,- գրում է պարբերականը: