Գերմանիայի բոլոր օդանավակայաններում խափանվել է ուղևորների տվյալներն ստուգելու համակարգը


Գերմանիայի բոլոր օդանավակայաններում խափանվել է ուղևորների տվյալներն ստուգելու համակարգը
Հունվար 3 20:54 2025

Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրների ուղևորների տվյալները ստուգելու համար նախատեսված ոստիկանական համակարգչային համակարգը խափանվել է Գերմանիայի բոլոր օդանավակայաններում, գրում է Bild թերթը։
Ինչպես աղբյուրին հայտնել է դաշնային ոստիկանությունը, իրավապահների համակարգչային համակարգերի խափանումն ազդել է Գերմանիայի բոլոր օդանավակայանների վրա, և աշխատակիցները ստիպված են ձեռքով ստուգել եկող ուղևորների տվյալները։
Bild-ի փոխանցմամբ՝ խափանումը երկար հերթեր է առաջացրել օդանավակայաններում։ Տեխնիկական խափանման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։