Կարեն Աղամալյանը հեռանում է բռնցքամարտի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից. կան նոր նշանակումներ


Կարեն Աղամալյանը հեռանում է բռնցքամարտի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից. կան նոր նշանակումներ
Հունվար 3 18:02 2025

Հայաստանի բռնցքամարտի տարբեր հավաքականներում տեղի են ունեցել փոփոխություններ:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ կայացել է ֆեդերացիայի մարզչական խորհրդի նիստը։

Որոշում է կայացվել մեծահասակների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Ռուդիկ Մկրտչյանին։ Մեծահասակների հավաքականի 2–րդ մարզիչը կշարունակի լինել Ռոբերտ Պետրոսյանը։ Կարեն Աղամալյանը կգլխավորի երիտասարդական հավաքականը։

Վազգեն Բադալյանը նշանակվել է կանանց մեծահասակների և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ։

Ավագ տարիքի պատանիների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Աշիկ Գրիգորյանը։ Արթուր Մելքումյանն էլ կմնա կրտսեր տարիքի պատանիների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում ։

Կրտսեր և ավագ տարիքի աղջիկների հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը։

Առաջին անգամ մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ։ Այդ պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Լյուկյանովը։