Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։