Հունվարի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավում։ Մոսկվա-Երևան (JI 101) չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, օդում նրան փորձել են բուժօգնություն ցուցաբերել, իսկ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել անմիջապես մոտեցել է շտապօգնության 2 բրիգադ։ Ցավոք սրտի ուղևորի կյանքը չի հաջողվել փրկել և բժիշկները հենց օդանավում արձանագրել են վերջինիս մահը։ Այս մաին հայտնում է «Օրագիր Նյուզ»-ը։ Մահացած ուղևորը եղել է միջին տարիքի տղամարդ։ Միջադեպի հետևանքով խուճապ չի առաջացել, վայրէջքից հետո ուղևորները հանգիստ դուրս են եկել օդանավից։ |