Շահեն Մեղրյանի անունը մշտապես կմնա ազգային պայքարի պատմության մեջ՝ հերոսական տոկունության օրինակ


Շահեն Մեղրյանի անունը մշտապես կմնա ազգային պայքարի պատմության մեջ՝ հերոսական տոկունության օրինակ
Հունվար 2 18:35 2025
Հունվարի 2-իը Արցախի ազգային-ազատագրական շարժման հերոս Շահումյանի Արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է:
 
Մեղրյանը նախաձեռնել է Շահումյանի առաջին ինքնապաշտպանական ջոկատի ստեղծումը։
 
Նոր ջոկատի ջանքերով ազատագրվել են Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը և Սարսանգի ջրամբարը: Նրա առաջնորդած «Եղնիկներ»-ը դարձավ Արցախի պայքարի անպարտ ուժը:
 
1993 թվականի ապրիլի 17-ին, Շահումյանից վերադառնալու ճանապարհին զոհվել է ուղղաթիռի խոցման հետևանքով:
 
 
«Մեր պահանջն այն է, որ մենք՝ որպես ազգ, ապրենք մեր պատմական հայրենիքում որպես մեր հողի լիարժեք տերը և ապրենք որպես հայ: Երկրորդ՝ ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական անհրաժեշտություն է Ղարաբաղի հետ միանալը: Մեր միակ փրկությունը, հայ մնալու մեր միակ երաշխիքն այն է, որ մենք ապրենք Ղարաբաղի հետ՝ մի պայմանով, մի խնդրով և մի ցավով»։