Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում


Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում
Դեկտեմբեր 31 10:06 2024

Դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 00:50-ին, Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։

 

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Վահան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։