Երբ մարդկանց եմ հանդիպում, իրենց զարմանքը մեծ է լինում, քանի որ իրենց պատկերացումը իմ մասին համապատասխանում է այն կերպարին, որ տարբեր լրատվամիջոցների գործուն ջանքերով ձևավորվել է իմ շուրջ․ Ան


Երբ մարդկանց եմ հանդիպում, իրենց զարմանքը մեծ է լինում, քանի որ իրենց պատկերացումը իմ մասին համապատասխանում է այն կերպարին, որ տարբեր լրատվամիջոցների գործուն ջանքերով ձևավորվել է իմ շուրջ․ Ան
Դեկտեմբեր 30 23:55 2024

Երբ անընդհատ ինչ որ մարդկանց եմ հանդիպում, տարբեր առիթներով, իրենց զարմանքն այնքան մեծ է լինում։ Քանի որ իրենց պատկերացումը, մինչև ինձ հետ հանդիպումը, իմ մասին, մեծ մասամբ համապատասխանում է այն կերպարին, որ տարբեր լրատվամիջոցների գործուն ջանքերով ձևավորվել է իմ շուրջ։

 

Փաշինյանի հետ «Ընտանեկան փոդքասթի» առաջին թողարկման ժամանակ ասել է Աննա Հակոբյանը․

«Ինչու՞ ենք սկսել ընտանեկան փոդքասթը։ Իմ պատկերացմամբ, դա մեր պատասխանատվությունն է, որ մեր մասին մարդկանց պատկերացումները համապատասխանեն իրականությանը։

 

Կյանքը ցույց տվեց, որ խեղաթյուրումն այնքան շատ է, որ մարդկանց մոտ իրականության ու չիրականության մեծ անջրպետ է առաջացել։ Իմ օրինակով երկար ժամանակ բախվում եմ այդ խնդրին։

Երբ անընդհատ ինչ որ մարդկանց եմ հանդիպում, տարբեր առիթներով, իրենց զարմանքն այնքան մեծ է լինում։ Քանի որ իրենց պատկերացումը, մինչև ինձ հետ հանդիպումը, իմ մասին մեծ մասամբ համապատասխանում է այն կերպարին, որ տարբեր լրատվամիջոցների գործուն ջանքերով ձևավորվել է իմ շուրջ։ Եվ մարդկանց զարմանքը, դրական իմաստով զարմանքը մեծ է լինում։ Մարդիկ իրենք են հորդորում, որ հնարավորինս բաց լինել, որ հնարավորինս շատ մարդ հասկանա, որ իրականությունն այլ է, ձևավորված կերպարն այլ է»,- նշել է վարչապետի տիկինը։