Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Մուրադյանին պաշտոնից ազատել է։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Մուրադյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ:
Մուրադյանը ՊԵԿ նախագահի տեղակալ էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին։