Ընթացիկ տարում բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում.
▫️ Հանրապետության փողոցը բարեկարգվել է: Տեղադրվել են նոր աղբամաններ, ծառերի բնաբաժակների նոր ցանկապատեր, նստարաններ: Իսկ էլեկտրալարերի հեռացումը բարելավել է փողոցի ընդհանուր տեսքը:
▫️Բակի բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի 40, Մաշտոց 40ա բակային տարածքներում:
▫️Ընթացիկ բարեկարգման աշխատանքներ են իրականացվել
Բրյուսով 165, 165 ա, Պուշկին 43, Տիգրան Մեծ 53, Նալբանդյան 49 և Թումանյան 9ա բակային տարածքներում:
▫️ Ասֆալտապատվել է 17, 393քմ տարածք:
▫️Մի շարք շենքերում իրականացվել են ֆասադներից ալեհավաքների ապամոնտաժման աշխատանքներ:
▫️Բակային և այլ հանրային վայրերից տեղափոխվել են շահագործման համար ոչ պիտանի շուրջ 200 մեքենաների թափքեր և ջարդոններ:
▫️Սայաթ-Նովա պողոտա և Իսահակյան փողոց, Տերյան փողոց և Արամի փողոցներում «գրպանիկները» վերադարձվել են բնակիչներին՝ դրանք բերելով այն տեսքին, որի համար էլ նախատեսված էին:
▫️Երևանի սրտում՝ Սարյանի փողոցում իր ուրույն տեղն է գտել Սարյանի «Հայաստան» կտավը՝ բնակիչներին և հյուրերին հաղորդակից դարձնելով սարյանական ոգուն ու գունապնակին:
▫️Ապամոնտաժվել է 2100 գովազդային վահանակ: