Արշակ Կարապետյանին ոչ թե բերման են ենթարկել Ռուսաստանի ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի. Աղբյուր


Արշակ Կարապետյանին ոչ թե բերման են ենթարկել Ռուսաստանի ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի. Աղբյուր
Դեկտեմբեր 30 16:23 2024

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին ոչ թե բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի` հիմնված Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ստացված փաստաթղթերի վրա, այս մասին հայտնել են «Հայելի» մամուլի ակումբից։

«Կարճ ժամանակ անց Արշակ Կարապետյանը դուրս է եկել Ոստիկանությունից. իր տպավորությամբ՝ ռուս իրավապահների մոտ իր դեմ Հայաստանում բացված քրեական գործերը առաջացրել են զարմանք և ծիծաղ։

Ուշագրավ է, որ այս գործերը բացվել են Արշակ Կարապետյանի կողմից Ալիևի ահաբեկչական ռեժիմին և Ադրբեջանի դեմ ուղղված հայտնի ուղերձից հետո, որտեղ նա բացահայտում է ադրբեջանական արտաքին քաղաքականության և Զինված Ուժերի թերությունները»,- ասվում է հաղորդագրությունում։